Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը դուրս եկան կիսաեզրափակիչ, Հովեյանը եւ Խաչատրյանը պարտվեցին (տեսանյութ)

14:56   27 հուլիսի, 2026

Հայաստանի ներկայացուցիչներ Արարատ Ավետիսյանը եւ Վազգեն Մնացականյանը վստահ հաղթանակով դուրս եկան Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ  կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար: 

Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր Արարատ Ավետիսյանը 48 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում համառ պայքարում 9:3 հաշվով պարտության մատնեց Ասիայի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ  Ջավահիր Շարիֆբոեւին:

Ավետիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ կամային հաղթանակ էր տարել Մեքսիկայի ներկայացուցիչ Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսի հետ: Առաջին մրցափուլում 2:7 հաշվով պարտվելիս, երկրորդ մրցափուլում հաղթել է 14:7 հաշվով:

Վազգեն Մնացականյանը (65 կգ) քառորդ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության հասավ խորվաթ Լովրո Վիդովիչի նկատմամբ:

Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 7:4 հաշվով վերջին վայրկյաններին հաղթանակի էր հասել Իրանի ներկայացուցիչ Արմին Ղոլի Գալեհի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5:2 հաշվով պարտության էր պատնել Ղրղզստանը ներկայացնող Կամիլ Բերդիկուլովին:

Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Վահե Հովեյանը (80 կգ) քառորդ եզրափակիչում տուշեով պարտվեց լիտվացի Բենեկդիտաս Բուբելեւիչիուսին:

Եվրոպայի գործող չեմպիոնը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 1:1 առավելության էր հասել վրացի Լուկա Բուիգլիշվիլիի նկատմամբ: 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Մայդարին:

Քառորդ եզրափակիչում պարտվեց նաեւ 110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.