Մ-17 ԱԱ. Վահե Հովեյանը, Վազգեն Մնացականյանը եւ Խաչիկ Խաչատրյանը քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

14:04   27 հուլիսի, 2026

Վազգեն Մնացականյանը (65 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) եւ Խաչիկ Խաչատրյանը վստահ հաղթանակներով դուրս եկան Բաքվում անցկացվող մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Վազգեն Մնացականյանը 65 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Ղրղզստանը ներկայացնող Կամիլ Բերդիկուլովի հետ եւ հաղթեց 5:2 հաշվով:

Որակավորման փուլում Մնացականյանը 7:4 հաշվով վերջին վայրկյաններին հաղթանակի էր հասել Իրանի ներկայացուցիչ Արմին Ղոլի Գալեհի նկատմամբ:

Մ-17 Եվրոպայի չեմպիոն Վահե Հովեյանը 80 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով պարտության մատնեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Մայդարին: Հովեյանը որակավորման փուլում 1:1 հաշվով հաղթել էր վրացի Լուկա Բուիգլիշվիլիի նկատմամբ:

110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնեց լատվիացի Վիեստուրս Կիլկենսին եւ քառորդ եզրափակիչում է:

Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գեղամ Եղիազարյանը (55 կգ) չհաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը, որտեղ 0:9 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Տեմաֆեյ Սեմյանենկային:

Եղիազարյանը որակավորման փուլում 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել  Ուկրաինան ներկայացնող Իլյա Վանժուլի նկատմամբ:

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը նույնպես քառորդ եզրափակիչ է դուրս եկել: Ավետիսյանը 1/8 եզրափակիչում 14:7 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել մեքսիկացի Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսի նկատմամբ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.