12:03 24 հուլիսի, 2026Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը մեկնաբանել է հունգարական «Դեբրեցենից» կրած պարտությունը:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը Հունգարիայում պարտվեց 0:1 հաշվով:
«Լիարժեք հավասար խաղ էր: Գոլային այնքան պահեր ստեղծեցինք, որ կարող էինք խուսափել պարտությունից: Ամեն դեպքում՝ այս դիմակայությունը դեռ համարում եմ 50-50: Մենք լիարժեք հնարավորություն ունենք դուրս գալ հաջորդ փուլ:
Սխալներ շատ կային ինչպես մեր, այնպես էլ՝ մրցակցի կողմից: Ավելի շատ մեր արձագանքն էր երբեմն ուշանում: Տարրական սխալներ այսօր շատ արեցինք, որոնց վրա կաշխատենք: Հանդերձարանում խոսեցի թիմի հետ: Տղաների աչքերում տեսա այդ վստահությունը, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ»,- ասել է գլխավոր մարզիչը:
«Դեբրեցենի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Երեւանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.