23:42 21 հուլիսի, 2026Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթանակով մեկնարկեց պայքարը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Կոսովոյի Պեժա քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի կանանց առաջնության առաջին խաղում Հայաստանի կանանց հավաքականը 83:36 հաշվով պարտության մատնեց Ջիբրալթարի ընտրանուն:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Լիլիթ Գեւորկովան, որը նաեւ թիմի լավագույն ռմբարկուն էր (16 միավոր)։
Խմբային փուլի հաջորդ խաղում կանանց Հայաստանի հավաքականը հուլիսի 22-ին կմրվի Վրաստանի հավաքականի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.