20:14 21 հուլիսի, 2026Հրաձիգ Հայկ Մինասյանը ոսկե մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող հրաձգության շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչը շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի տղամարդկանց անհատական պայքարում խոցել է 384 միավորով:
Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Նույն մրցաձեւում երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել նաեւ Աիդա Ազատյանը: Շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի ժ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը ոսկե մեդալակիր է դարձել 379 միավոր արդյունքով:
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.