10:02 20 հուլիսի, 2026Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։
Լեւոն Արոնյանը հաղթեց արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։
Ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.