ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Արգենտինային եւ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը (տեսանյութ)

02:03   20 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։

Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեցին 2022թ․ աշխարհի չեմպիոն Արգենտինային։

Ավելացված երրորդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերանդեսը (տեսանյութ

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։

106-րդ րոպեին Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը գրավեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ), որը փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին։

Գոլային փոխանցումը կատարեց Բիլբաոյի «Աթլետիկի» 24-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը։

Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 20 հարված կատարեց դարպասի ուղղությամբ, 12 հարված՝ դարպասին։ Արգենտինան ոչ մի հարված չկատարեց դարպասին, 2 հարված՝ դարպասի ուղղությամբ։

Իսպանիան 2010 թվականին էր առաջին անգամ նվաճել աշխարհի գավաթը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.