09:03 19 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 19-ին տեղի կունենա եզրափակիչը։ Նյու Ջերսիում (ԱՄՆ) տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Մրցախաղը կսպասարկեն Սլովենիայի ներկայացուցիչները։ Գլխավոր մրցավարն է Սլավկո Վինչիչը։ Նրան եզրերում կօգնեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը։
Նախորդ անգամ Իսպանիան ու Արգենտինան աշխարհի առաջնությունում հանդիպել են 1966 թվականին։ Խմբային փուլում 2:1 հաշվով հաղթել է Արգենտինան։
Դրանից հետո Իսպանիան ու Արգենտինան անցկացրել են 6 ընկերական հանդիպում, 4 հաղթանակ են տարել իսպանացիները, 2 hաղթանակ՝ արգենտինացիները։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2018թ․ մարտին Մադրիդում։ Ընկերական խաղում 6:1 հաշվով հաղթել են իսպանացիները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.