Արգենտինան 7-րդ անգամ կխաղա ԱԱ-ի եզրափակիչում՝ հավասարվելով Բրազիլիային

09:06   16 հուլիսի, 2026

Արգենտինայի հավաքականը 7-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչում։ Այդ ցուցանիշով արգենտինացիները հավասարվեցին Բրազիլիային, որը նույնպես 7 անգամ է դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։ Ռեկորդակիրը Գերմանիան է՝ 8 եզրափակիչ։

Արգենտինան աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես է եկել նաեւ 1930, 1978, 1986, 1990, 2014, 2022 թվականներին, հաղթել է 1978-ին, 1986-ին եւ 2022-ին։

Աշխարհի ընթացիկ առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Անգլիայի նկատմամբ եւ եզրափակիչում կխաղա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ, որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.