19:04 14 հուլիսի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։
Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցող Լամին Յամալը հեգնանքով է արձագանքել լրագրողների դիտարկմանը, թե ինքը լավագույն մարզավիճակում չէ։
«Դուք ասում եք, որ ես լավագույն մարզավիճակում չեմ։ Հետեւաբար, դուք ոչինչ չեք կարող ակնկալել իմ խաղից։ Բայց ես վստահ եմ, որ կլինի առանձնահատուկ խաղ։ Սա իմ կյանքի ամենակարեւոր հանդիպումն է։ Ուրախ եմ, որ հասել ենք կիսաեզրափակիչ։ Մենք շատ հուզված ենք, եւ բոլորից շատ՝ ես։ Անկասկած, լինելու է իմ կյանքի ամենակարեւոր դիմակայությունը»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։
Ֆրանսիա - Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.