Էրլինգ Հոլանդ․ Նորվեգիային դուրս բերեցինք համաշխարհային մրցասպարեզ

13:41   13 հուլիսի, 2026

Նորվեգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բարձր է գնահատել ազգային թիմի մրցելույթն աշխարհի առաջնությունում։

Նորվեգիան 1/8 եզրափակիչում հաղթել էր Բրազիլիային, քառորդ եզրափակիչում՝ պարտվել Անգլիային լրացուցիչ ժամանակում։

«Իմ նպատակն էր այսպիսի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։ Կարծում եմ՝ այս մրցաշարից հետո մենք Նորվեգիային դուրս բերեցինք համաշխարհային մրցասպարեզ։

Հիմա պետք է պահպանել այս խաղամակարդակը, առջեւում Եվրոպայի առաջնությունն է, հետո դարձյալ աշխարհի առաջնություն։ Ես շատ հպարտ եմ, քանի որ ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել Բրազիլիային՝ աշխարհի մեծագույն հավաքականներից մեկին։ Մենք պարտվեցինք Անգլիային, բայց ստիպեցինք լուրջ պայքար մղել։ Ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։

Մենք ունենք ֆանտաստիկ սերունդ։ Իրապես ներկայանալու ժամանակն է»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիան կմրցի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.