10:52 12 հուլիսի, 2026Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակը:
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Կանզաս Սիթիում անցկացված քառորդ եզրափակիչի խաղում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով պարտության մատնեցին Շվեյցարիայի հավաքականին:
«Շատ դժվար հանդիպում ստացվեց։ Մենք գիտեինք, որ մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ է։ Նրանք բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին մեզ համար, որոշ դրվագներում սխալներ թույլ տվեցինք։
Հաջողությունը մեր կողմն էր։ Մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով, որից հետո սկսեցինք ավելի ակտիվ գրոհել։ Պետք է իրատես լինենք՝ շատ աշխատանք ունենք անելու, բայց հաղթանակը միշտ ավելի լավ է։
Այն, ինչ այսօր արեց իմ թիմը, պատմական նվաճում է։ Գուցե կարող էինք ավելի լավ խաղալ, բայց նորից աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալն արդեն պատմություն է»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինան կմրցի Անգլիայի հավաքականի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.