ԱԱ-2026․ Իսպանիան պայքարից դուրս թողեց Բելգիային (տեսանյութ)

00:59   11 հուլիսի, 2026

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց Բելգիային։

Լոս Անջելեսում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 30-ամյա կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը (տեսանյութ

41-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Բելգիայի հավաքականի եւ իտալական «Ատալանտայի» 25-ամյա կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն (տեսանյութ

88-րդ րոպեին Իսպանիայի հաղթական գոլը խփեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Միկել Մերինոն (տեսանյութ

Կիսաեզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան, որը պայքարից դուրս էր թողել Մարոկկոյին։

Մանե Կոտիկյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.