21:00 10 հուլիսի, 2026Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի մասին։ Աշխարհի ընթացիկ առաջնությունում Մեսին 5 խաղում խփել է 8 գոլ։
«Մեսին, կարծես, 19 կամ 23 տարեկան լինի։ Նա ցուցադրում է հրաշալի նվիրվածություն իր գործին։ Մեսին անհագ է, օրինակելի է բոլոր ֆուտբոլիստների համար։
Մեսին միշտ ցանկանում է ավելին։ Նա ապացուցում է, որ երբ ձգտում ես եւ աշխատում ես, միշտ ավելի մոտ ես նպատակներիդ իրագործմանը։ Մեսին այս աշխարհի առաջնությունում էլ շարունակում է նույն ոգով»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է AS–ը։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Իսպանիան կմրցի Բելգիայի, Արգենտինան՝ Շվեյցարիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.