ՉԼ. «Արարատ-Արմենիան» հայ երկրպագուներին անվճար տոմսեր կտրամադրի Ռիգայում

19:05   10 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ։

Եվրոպայում ապրող մեր սիրելի հայրենակիցներ, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հուլիսի 14-ին՝ ժամը 20:00 (Լատվիայի ժամանակով) մեկնարկելիք ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ռիգա» - «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպմանը ունենք ձեր աջակցության կարիքը: Միացեք Հայաստանից ժամանող մեր երկրպագուներին:

Մենք գալիս ենք Լատվիա՝ պայքարի և հաղթելու վճռականությամբ, իսկ այս հարցում անչափ կարևոր է ձեր ներկայությունը Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։

Մեր հայրենակիցների համար տրիբունայում նախատեսված տոմսերը կարող եք վերցնել՝ գրելով հետևյալ համարին. +374 98 77 48 75 (WhatsApp) Դավիթ:

Անվճար տոմսերի քանակը սահմանափակ է:

Արի՛ մարզադաշտ և աջակցի՛ր «Արարատ-Արմենիային»:

Միասին մենք կարող ենք»։

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2։0 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.