18:07 10 հուլիսի, 2026Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը գտնում է, որ աշխարհի առաջնությունում իր վերջին խոսքը դեռ չի ասել։
«Որքան մոտենում ենք եզրափակիչին, այնքան ավելի լավ եմ խաղում։ Աշխարհի առաջնությունից առաջ երկու ամիս խաղային պրակտիկա չունեի: Դա բոլորովին այլ զգացողություն էր։ Ինձ համար շատ կարեւոր է մշտապես խաղալ եւ զգալ գնդակը։ Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունում իմ լավագույն հանդիպումը դեռ առջեւում է»,- Յամալի խոսքը մեջբերել է The Touchline-ը։
Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում կմրցի Բելգիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.