Դեքլան Ռայսը մեկուսացվել է Անգլիայի թիմի մյուս խաղացողներից

12:03   10 հուլիսի, 2026

Անգլիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Դեքլան Ռայսը աղիքային վարակային հիվանդության պատճառով մեկուսացվել է գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի մյուս ֆուտբոլիստներից, հաղորդում է Daily Mail-ը։ Նշվում է, որ վարակի տարածումը թիմում հաջողվել է կանխել։

Նորվեգիայի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ Դեքլան Ռայսն արդեն բաց է թողել երկու մարզում։ Նա նաեւ ազդրի եւ մեջքի մկանային խնդիրներ ունի։

Նորվեգիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մայամիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 01:00-ին (հուլիսի 12)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.