15:08 9 հուլիսի, 2026Լեհաստանի Ժեշուվ քաղաքում ավարտվեց արագ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը։
Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Սոֆիա Բաղրամյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 1-4-րդ տեղերը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 4-րդ տեղը:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-5-րդ տեղերը մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 4-րդ տեղը:
Մանվել Վարդանյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-7-րդ տեղերը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 5-րդ տեղը:
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝
Սոֆիա Բաղրամյան՝ 7.5 միավոր (Ա10)
Վաչե Հովակիմյան՝ 7 միավոր (Մ18)
Մանվել Առաքելյան՝ 7 միավոր (Մ16)
Մանվել Վարդանյան՝ 7 միավոր (Մ10)
Ալեքսանդր Հակոբյան՝ 6.5 միավոր (Մ12)
Հակոբ Պետրոսյան՝ 6 միավոր (Մ10)
Համլետ Սահակյան՝ 5.5 միավոր (Մ16)
Դավիթ Սարգսյան՝ 5.5 միավոր (Մ10)
Վազգեն Կարախանյան՝ 5 միավոր (Մ16)
Սմբատ Հարությունյան՝ 5 միավոր (Մ12)
Ռոզի Անանյան՝ 5 միավոր (Ա14)
Անրի Հայրապետյան՝ 4.5 միավոր (Մ14)
Լիլիթ Հակոբյան՝ 4.5 միավոր (Ա12)
Ալեքսանդր Գիչունց՝ 4 միավոր (Մ8)
Ծովինար Եղոյան՝ 3 միավոր (Ա18)
Հուլիսի 9-ին կմեկնարկի կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.