Մեսի․ Շատ զայրացած էի եւ շատ էի տխրել

14:11   8 հուլիսի, 2026

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ չիրացնելու դրվագը։

Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելիս Մեսիի հարվածը 11-մետրանոցից հետ մղեց դարպասապահ Մոստաֆա Շոբեյրը։

«Շատ զայրացած էի եւ շատ էի տխրել, որ նորից չկարողացա արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Եթե այդ դրվագում գոլ խփեի, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր այդ խաղում։

Մենք լավ էինք խաղում, ունեցանք գերազանց պահեր։ Մրցակցի դարպասապահը մի քանի անհավանական սեյվեր կատարեց։ Բարեբախտաբար, վերջնամասում դարձյալ շանս ունեցա։ Առանձնահատուկ զգացողություն է այսպիսի թիմին օգնելը»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Արգենտինան Եգիպտոսին հաղթել էր 3:2 հաշվով։ Մեսին դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։ Քառորդ եզրափակիչում Լիոնել Սկալոնիի գխավորած թիմը կմրցի Շվեյցարիայի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.