Մեսիի երջանկության արցունքները (ֆոտո, վիդեո)

23:20   7 հուլիսի, 2026

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակից հետո չի կարողացել զսպել հույզերը եւ հեկեկալով արտասվել է։ Թիմակիցները ձեռքերի վրա նրան մի քանի անգամ վեր են նետել։

Մինչեւ 79-րդ րոպեն Արգենտինան պարտվում էր Եգիպտոսին 0:2 հաշվով։ Մեսին չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Սակայն վերջնամասում նա դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցնելով 21-ին, իսկ գոլային փոխանցումների քանակը՝ 9-ի։ Երկու ցուցանիշով էլ նա ռեկորդակիր է։

Քառորդ եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Շվեյցարիա – Կոլումբիա դիմակայության հաղթողը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.