12:04 7 հուլիսի, 2026Transfermarkt-ը ներկայացրել է ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկ ֆուտբոլիստներին, որոնք մասնակցում են ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությանը։
Առաջին տեղում է Եգիպտոսի հավաքականի 34-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Լիվերպուլն» էր։
Երկրորդ տեղում է Սենեգալի հավաքականի հարձակվող Բամբա Դիենգը (15 միլիոն եվրո), եռյակը եզրափակում է Թուրքիայի հավաքականի պաշտպան Զեկի Չելիկը (14 միլիոն եվրո)։
Հնգյակում են նաեւ Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզը (12 միլիոն եվրո) եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան (12 միլիոն եվրո)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.