Դոնալդ Թրամփ․ Այո, զանգել եմ Ջանի Ինֆանտինոյին

23:07   6 հուլիսի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ զանգել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի շվեյցարացի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ԱՄՆ-ի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգունի հեռացումից հետո։

Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Բալոգունը հեռացվել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի խաղացողի ոտքին հարվածելու համար եւ պետք է բաց թողներ մեկ հանդիպում։

ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն դադարեցրել էր Բալոգունի որակազրկումը մեկ խաղով եւ փոխարինել էր մեկ տարվա փորձաշրջանով։ 

ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման շնորհիվ Բալոգունը կկարողանա մասնակցել Բելգիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը։

«Այո, ես զանգել եմ Ջանի Ինֆանտինոյին՝ շատ հարգելի մարդ, որը կազմակերպել է ամենահաջող առաջնությունը։ Ես նրան ասացի, որ այս աշխարհի առաջնությունում ամեն հանդիպումը նման է Սուպերբոուլին։

Ես տեսել եմ Բալոգունի հեռացման դրվագը։ Ես սիրում եմ սպորտ, ինքս եղել եմ լավ մարզիկ։ Ես շատ լավ եմ հասկանում սպորտը։ Դա նույնիսկ խախտում չէր։ Երկու տղաներ ամբողջ արագությամբ սլանում էին եւ բախվեցինք։ Իսկ մրցավարը․․․ Նրա անցյալը որոշ հարցեր է առաջացնում, շատ կասկածելի է։ Մրցավարի որոշումը նույնիսկ մրցակից թիմը չհասկացավ։

Կարծում եմ՝ այդ որակազրկումը մեծ բիծ կթողներ։ Չեմ կարող ցուցում տալ նրան, թե ինչ պետք է անի։ Չեմ հավատում, որ Ինֆանտինոն է որոշում ընդունել։ Որոշումն ընդունել է կոմիտեն, եւ դա ճիշտ որոշում»,- Թրամփի խոսքը մեջբերում է Fox-ը։

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել ՖԻՖԱ-ին Բալոգունի որակազրկումը չեղարկող որոշման համար։

ԱՄՆ - Բելգիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.