Լեկլերը՝ Բրիտանիայի Մեծ մրցանակի հաղթող

20:07   5 հուլիսի, 2026

«Սիլվերսթոունում» տեղի ունեցավ Ֆորմուլա-1-ի 9-րդ փուլը՝ Բրիտանիայի Մեծ մրցանակը։ Հաղթող դարձավ «Ֆերարիի» մրցարշավորդ, Մոնակոյի ներկայացուցիչ Շառլ Լեկլերը։ Երկրորդ տեղում է «Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ Ջորդ Ռասելը։ «Ֆերարիի» բրիտանացի մրցարշավորդ, Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը եզրափակեց լավագույն եռյակը։

Ընդհանուր հաշվարկի առաջատարը «Մերսեդեսի» 19-ամյա իտալացի ավտոարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելին է։

Ֆորմուլա-1. Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակ

  1. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 52 շրջան
    2. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ +0.427
    3. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ +0.772
    4. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +1.149
    5. Իսակ Հաջար («Ռեդ Բուլ»)՝ +1.598
    6. Լիամ Լոուսոն («Ռեյսինգ Բուլզ»)՝ +2.023
    7. Արվիդ Լինդբլադ («Ռեյսինգ Բուլզ»)՝ +2.214
    8. Գաբրիել Բորտոլետո («Աուդի»)՝ +2.413
    9. Ֆրանկո Կոլապինտո («Ալպին»)՝ +3.229
    10. Պիեր Գասլի («Ալպին»)՝ +3.445


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.