ՉԼ․ «Արարատ-Արմենիան» կկազմակերպի երկրպագուների տեղափոխում Երեւանից Աբովյան

17:11   5 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպման օրը կկազմակերպի երկրպագուների տեղափոխում Երեւանից Աբովյան, որտեղ տեղի կունենա հանդիպումը։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հուլիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, ներկա գտնվել Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Ռիգա» հանդիպմանը և Երևանից Աբովյան հասնելու տրանսպորտի խնդիր ունեն, կարող են մոտենալ Բրազիլիայի հրապարակ (Երևանի խաղային մարզաձևերի մարզադպրոցի հարևանությամբ), որտեղից ժամը 18:00-ին և 18:20-ին կշարժվեն ավտոբուսներ:

Տեղերը սահմանափակ են:

Մեր ավտոբուսները վերադառնալու են նաև Երևան՝ նույն վայրը:

Ձեր ներկայությունն ու աջակցությունը շատ կարևոր են մեզ համար»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում:

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշատ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անվճար տոմս, որը հնարավոր է ստանալ մարզադաշտի մուտքի մոտ՝ սկսած հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.