Դենզել Դումֆրիսն «Ինտերից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»

16:13   5 հուլիսի, 2026

Նիդերլանդների հավաքականի 30-ամյա աջ պաշտպան Դենզել Դումֆրիսն Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերից» տեղափոխվեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալ»։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։

«Շնորհակալությու ամեն ինչ համար, Դենզել։ Հրաշալի էր միասին հաղթելը։ «Ինտերը» միշտ կլինի քո տունը»,- նշվում է «Ինտերի» հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Դենզել Դումֆրիսի տրանսֆերից կստանա 20 միլիոն եվրո։

Դումֆրիսը 2021 թվականից էր հանդես գալիս «Ինտերում»՝ 207 խաղում խփելով 27 գոլ եւ կատարելով 28 գոլային փոխանցում։ Նա «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր։

Transfermarkt-ը Դումֆրիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.