12:27 4 հուլիսի, 2026ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի ավարտից հետո լավագույն ռմբարկուն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է:
Արգենտինայի հավաքականի ավագը մրցաշարում դարձել է 7 գոլի հեղինակ։
Նրան մեկ գոլով զիջում է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որն այս առաջնությունում դարձել է 6 գոլի հեղինակ։
5-ական գոլ են խփել Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը։
4-ական գոլի հեղինակ են դարձել բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, իսպանացի Միկել Օյարսաբալը, ֆրանսիացի Ուսման Դեմբելեն եւ սենեգալցի Իսմաիլա Սառը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.