ԱԱ-2026. Անգլիան Քեյնի դուբլի շնորհիվ կամային հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

22:01   1 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի նկատմամբ աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում։

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած խաղում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջինը գոլը բաց թողեց։ Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Ալմերիայի» 28-ամյա կիսապաշտպան Բրայան Սիպենգան։

Անգլիայի հավաքականին հաղթանակ բերեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա հարձակվող Հարի Քեյնի գոլերը 75-րդ եւ 86-րդ րոպեներին։ Երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, 25-ամյա հարձակվող Էնթոնի Գորդոնը։

1/8 եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի Մեքսիկան, որը պայքարից դուրս էր թողել Էկվադորին (2:0)։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Անգլիա - Կոնգոյի Դ․Հ․՝ 2:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 75, 86 - Բրայան Սիպենգա, 7



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.