«Ուիմբլդոն»․ 44-ամյա Սերենա Ուիլյամսը պարտվեց մեկնարկում

12:04   1 հուլիսի, 2026

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում։

Կարիերան վերսկսած 44-ամյա ամերիկուհին մրցեց աշխարհի 87-րդ ռակետ, 20-ամյա ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ եւ պարտություն կրեց 3:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 21 րոպե։

Մրցախաղին տրիբունայից հետեւում էին նաեւ Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի երկու դուստրերը։

Երկրորդ շրջանում Մայա Ջոյնթի մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, ֆիլիպինցի Ալեքսանդրա Էալան։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.