«Ռեալը» բանակցում է «Ինտերի» պաշտպանի հետ

12:25   1 հուլիսի, 2026

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» բանակցում է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հետ, հաղորդում է իսպանական AS-ը։

27-ամյա իտալացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Արքայական ակումբում։ «Ինտերը» նրա տրանսֆերի համար պահանջում է 60 միլիոն եվրո։ Բաստոնիի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Անցած մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.