ԱԱ-2026․ Նորվեգիան դուրս թողեց Կոտ դ’Իվուարին, Էրլինգ Հոլանդի հաղթական գոլը (տեսանյութ)

22:57   30 հունիսի, 2026

Նորվեգիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած մրցախաղում նորվեգացիները 2:1 հաշվով պարտության մատնեց Կոտ դ’Իվուարի թիմին։

39-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» 21-ամյա հարձակվող Անտոնիո Նուսան, որին գոլային փոխանցում կատարեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

74-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Ամադ Դիալոն իսպանական «Վիլյառեալի» 31-ամյա հարձակվող Նիկոլյա Պեպեի փոխանցումից հետո։

Նորվեգիային հաղթանակ բերեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլը 86-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց նորվեգական «Բուդյո-Գլիմտի» 28-ամյա կիսապաշտպան Պատրիկ Բերգը։

1/8 եզրափակիչում Նորվեգիայի մրցակիցը հունիսի 5-ին կլինի Բրազիլիան, որը պայքարից դուրս էր թողել Ճապոնիային։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Կոտ դ’Իվուար - Նորվեգիա՝ 1:2 (տեսանյութ)

Ամադ Դիալո, 74 - Անտոնիո Նուսա, 39, Էրլինգ Հոլանդ, 86



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.