Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

23:30   29 հունիսի, 2026

Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում ավարտվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որը մեկնարկել էր հունիսի 13-ից:  

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Գյումրիի թիմը՝  Վահե Նազարյան – Կարեն Տիգրանյան զույգը:

Երկրորդ տեղը զբացրեց ՖԻՄԱ թիմը՝ Խաչատուր Ամսարյան - Հայկ Բաղրամյան:

Երրորդ տեղում Հայաստանի երիտասարդական հավաքականն է՝ Ֆիրսուսի Կեսոյան- Ալեն Ալեքսանյան:

Կանանց պայքարում հաղթող է դարձել Երեւանի թիմը՝ Միլենա Տոնոյան – Ելիզավետա Տոնոյան:

Երկրորդ տեղ գրավել է ՖԻՄԱ թիմը՝ Ամալյա Կարապետյան – Վերա Մկրդումյան:

Երրորդ տեղում է ԽՄՕՄՄ թիմը՝ Նարինե Հակոբյան – Սյուզանա Մկրտչյան:

Չեմպիոններն ու հաղթողները ՀՎՖ կողմից ստացան դրամական պարգեւներ՝

1 տեղ՝ 200.000 դրամ,

2 տեղ՝  120.000 դրամ,

3 տեղ՝ 80.000 դրամ:

Հայաստանի չեմպիոններն իրավունք ձեռք բերեցին մասնակցել 2026 թ. Եվրոպայի ակումբային առաջնության որակավորման առաջին փուլին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.