01:03 27 հունիսի, 2026Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում 4:1 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի թիմին:
Դիդիե Դեշամի գլխավորած հավաքականի կազմում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն:
ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլետ» ստադինում անցկացված հանդիպման 7-րդ րոպեին Դեմբելեն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի փոխանցումը եւ բացեց հանդիպման հաշիվը:
20-րդ րոպեին Մբապեի երկրորդ փոխանցումից հետո 29-ամյա Դեմբելեն դուբլ ձեւակերպեց:
32-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը դիպուկ իրացրեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի փոխանցումը եւ 32 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Ավելացված ժամանակում ֆրանսիացիների 4-րդ գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Դեզիրե Դուեն։
Նորվեգիայի հավաքականից 21-րդ րոպեին աչքի ընկավ 24-ամյա կիսապաշտպան Տելո Օսգորը, որին փոխանցում կատարեց 22-ամյա հարձակվող Անդրեաս Սկիելերուպը:
Ֆրանսիայի հավաքականը 1/16 եզրափակիչի ուղեգիրն ապահովել էր աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում, որտեղ 3:0 հաշվով պարտության էր մատնել Իրաքի թիմին:
ԱԱ-2026, խմբային փուլ, երրորդ տուր
I խումբ
Նորվեգիա - Ֆրանսիա՝ 1:4 (տեսանյութ)
Տելո Օսգոր, 21 – Ուսման Դեմբելե, 7, 20, 32, Դեզիրե Դուե, 90+4
Չիրացրած 11 մետրանոց՝ Յորգեն Լարսեն (Նորվեգիա), 50
I խմբի մյուս խաղում Սենեգալի հավաքականը Կանադայի Տորոնդո քաղաքում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սենեգալի հավաքականի դարպասը:
Սենեգալի հավաքականից աչքի ընկան անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Հաբիբ Դիարան, Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հարձակվող Իսմաիլա Սառը, անգլիական «Էվերտոնի» հարձակվող Իլիման Նդիայեն եւ իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Պապ Գուայեն, որը դարձավ դուբլի հեղինակ:
ԱԱ-2026, խմբային փուլ, երրորդ տուր
I խումբ
Սենեգալ – Իրաք՝ 5:0 (տեսանյութ)
Հաբիբ Դիարա, 4, Իսմաիլա Սառ, 56, Պապ Գուայե, 59, 71, Իլիման Նդիայե, 82
Հեռացում՝ Ռեբին Սուլակա (Իրաք), 13
Ֆրանսիայի հավաքականը I խմբում 9 միավորով գրավեց առաջին տեղը, Նորվեգիան 6 միավոր ունի եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Սենեգալը 3 միավորով երրորդն է: Իրաքը միավոր չվաստակեց եւ ավարտեց պայքարը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.