21:32 26 հունիսի, 2026Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տարբեր տարիքային հավաքական թիմեր գլխավոր մարզիչ Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ առաջին հավաքն են անցկացնում Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում ՀՎՖ մամուլի ծառայությունը:
Հավաքը մեկնարկել է հունիսի 22-ին: Ակադեմիան առաջին անգամ է ընդունում հավաքական թիմերին նոր կառուցված հյուրատանը:
Լողափնյա վոլեյբոլի մինչեւ 18 տարեկան տղաների հավաքականը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Լատվիայում կմասնակցի Եվրոպայի Մ-18 առաջնության որակավորման առաջին փուլին:
Մինչեւ 20 տարեկան տղաների հավաքականը հուլիսի 14-18-ը Լատվիայում կմասնակցի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման առաջին փուլին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.