19:41 25 հունիսի, 2026Անգլիայի հավաքականի երկու կարեւոր խաղացողի մասնակցությունը Պանամայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի մրցախաղին քիչ հավանական է։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին ԱՄՆ-ի Իսթ Ռութերֆորդ քաղաքում։
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսն ու Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը Գանայի դեմ երկրորդ տուրի հանդիպումից (0:0) հետո մկանային խնդիրներ ունեն եւ լուրջ վնասվածքներից խուսափելու համար կարող են չմասնակցել առաջիկա հանդիպմանը, հաղորդում է The Guardian-ը։
Երկու տուրից հետո Անգլիան 4 միավորով L խմբի առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող Գանան նույնպես ունի 4 միավոր։ Երրորդ տեղում է Խորվաթիան՝ 3 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.