08:08 25 հունիսի, 2026Նեյմարը դարձավ պատմության մեջ չորրորդ բրազիլացի ֆուտբոլիստը, որը խաղաժամանակ ստացավ չորս աշխարհի առաջնություններում, հաղորդում է Opta Sport-ը։
Նրանից առաջ աշխարհի առաջնությունների չորս անգամ մասնակցել են Ջալմու Սանթոսը, Պելեն եւ Կաֆուն։
Նեյմարը աշխարհի առաջնությունների մասնակցել է նաեւ 2014, 2018 եւ 2022 թվականներին։
Ընթացիկ առաջնության երրորդ տուրում Նեյմարը դուրս եկավ փոխարինման Շոտլանդիայի դեմ խաղում: Բրազիլիան հաղթել է 3:0 հաշվով եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ։
Վնասվածքից հետո վերականգնված Նեյմարն առաջին հանդիպումն անցկացրեց այս առաջնությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.