Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ

19:04   24 հունիսի, 2026

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին քիչ հավանական է համարել 4 տարի անց աշխարհի առաջնությանը դարձյալ մասնակցելու հնարավորությունը։ Մեսին հունիսի 24-ին նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը։

«Խաղադաշտում չեմ մտածում իմ տարիքի մասին, հաճույք եմ ստանում ֆուտբոլից եւ ֆիզիկապես ինձ լավ եմ զգում։ Վճռական եմ տրամադրված հաղթանակի հասնելու հարցում։ Մի օր մարմինս կհանձնվի, բայց առայժմ հաճույք եմ ստանում։

Աստծուց ավելին չեմ կարող խնդրել։ Նա տվել է ինձ ամեն ինչ սպորտում։ Միակ բանը, որ կարող եմ խնդրել առողջությունն է ինձ եւ ընտանիքիս համար։

Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ։  Այդ մասին հիմա չեմ մտածում։ Ես ապրում եմ մեկ օրով եւ կենտրոնացած եմ ներկայի վրա»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Մեսին 6-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը։ Նա խմբային փուլի առաջին երկու տուրերում խփել է 5 գոլ եւ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է՝ 18 գոլ։ Մեսիի գոլերի շնորհիվ Արգենտինան հաղթել է Ալժիրին  (3:0) եւ Ավստրիային (2:0)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.