11:49 24 հունիսի, 202640-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 200-րդ հանդիպումն է անցկացրել Խորվաթիայի հավաքականում։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում նա Խորվաթիայի մեկնարկային կազմում էր Պանամայի դեմ։ Խորվաթները հաղթել են 1:0 հաշվով։
Մոդրիչը պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է 200 անգամ խաղալ ազգային թիմում։ Ռեկորդակիրը 41-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 230 հանդիպում։ Երկրորդ տեղում է Քուվեյթի հավաքականի հարձակվող Բադեր Ալ Մուտավան (202), երրորդ տեղում՝ արգենտինացի Լիոնել Մեսին (201)։
Մոդրիչը Խորվաթիայի հավաքականում խփել է 29 գոլ, կատարել 31 գոլային փոխանցում, դարձել է 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն, 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
That’s now 200 Croatia appearances for Luka Modrić #FIFAWorldCup pic.twitter.com/iS6rVaeE9X
— FIFA World Cup (@FIFAWorldCup) June 24, 2026
Modric, você é incrível!!! pic.twitter.com/8Ab7liJqu2
— vineeheh (@vineeheh156451) June 24, 2026
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.