Աշտարակի «Օլիմպիայի» ղեկավարները՝ նորաստեղծ ակումբի նպատակների մասին

23:14   23 հունիսի, 2026

Ֆուտբոլի  Հայաստանի Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Աշտարակ քաղաքը ներկայացնող «Օլիմպիա» թիմը։ Հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակումբի նախագահ Գոռ Սևաչյանը, տնօրեն Շահեն Ինանցն ու զարգացման գծով տնօրեն Արթուր Ոսկանյանը պատմեցին ակումբի առջև դրված նպատակների ու ծրագրերի մասին։

Ի սկզբանե գործարար Գոռ Սևաչյանի մոտ առաջացել էր Հայաստանում ֆուտբոլային թիմ ստեղծելու գաղափարը։ Ցանկությունն ավելի ամրապնդվեց, երբ եկավ հայ պատանիներին աջակցելու գաղափարը։ Ակումբի առաջնային նպատակներից է լինելու զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, տեղացի պատանիներին օգնել իրենց ուժերը փորձել եվրոպական ակումբներում, իսկ դրսի լավ մասնագետներին էլ հրավիրել Հայաստան։

Այս պահին ակումբն արդեն ունի պայմանավորվածություններ եվրոպական տարբեր ակումբների հետ, բայց դեռ փակագծերը պատրաստ չեն բացել։ Ըստ գործարներ Սևաչյանի և Ինանցի, նրանք այս նախագծին նույնպես նայում են որպես բիզնես նախագիծ։ «Օլիմպիան» լինելու է երկարաժամկետ ծրագիր։ Հաշվարկվել են բոլոր հնարավոր խնդիրներն ու դժվարությունները։ Բայց, այնուամենայնիվ կա հավատ, որ ճիշտ աշխատանքի արդյունքում ֆուտբոլը կլինի նաև բիզնես ծրագիր։

«Օլիմպիան» իր հանդիպումները անցկացնելու է Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Հետագայում ակումբի հիմնական մարզադաշտը կլինի Նոր Հաճնի մարզադաշտը։

Ակումբը կունենա մանկապատանեկան թիմեր՝ այդ թվում և աղջիկների թիմ։ Առաջիկայում թիմը կանցկացնի հավաք և կպատրաստվի գալիք մրցաշրջանին։

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.