22:27 23 հունիսի, 2026Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը։ Ռոնալդուն 2006 թվականից մասնակցել է բոլոր առաջնություններին։
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում Ռոնալդուն երկու գոլ խփեց (տեսանյութ) Ուզբեկստանի թիմին եւ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 10-ի՝ դառնալով Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն աշխարհի առաջնություններում։ Նախորդ ռեկորդակիրը Էյսեբիոն էր՝ 9 գոլ։
Պորտուգալիա - Ուզբեկստան խաղում ընթանում է երկրորդ խաղակեսը։ Պորտուգալիան հաղթում է 4:0 հաշվով։
Cristiano Ronaldo: The first man to score at six #FIFAWorldCup tournaments pic.twitter.com/i6IxCcXl8o
— FIFA World Cup (@FIFAWorldCup) June 23, 2026
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.