20:19 23 հունիսի, 2026Նորվեգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում։
Նորվեգիան ու Ֆրանսիան երկուական հաղթանակից հետո արդեն ապահովել են 1/16 եզրափակիչի ուղեգրերը։
«Հիմա արդեն միեւնույն է, թե ինչ կլինի առաջիկա խաղում։ Մենք արդեն փլեյ-օֆֆում ենք։ Հնարավոր է՝ Ֆրանսիան մտադիր է հաղթել մեզ եւ նվաճել նաեւ տիտղոսը»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Նորվեգիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.