18:36 23 հունիսի, 2026Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացվել է Բալկանյան երկրների աթլետիկայի բաց առաջնությունը:
Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում, սահմանել է Հայաստանի ռեկորդ, գրավել է առաջին տեղը և պարգևատրվել է ոսկե մեդալով, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցույց է տվել 16.20 մետր արդյունք և գրավել է երկրորդ տեղը:
Հայաստանից հանդես են եկել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400 մետր վազք) և Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.