14:01 23 հունիսի, 2026Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը արծաթե մեդալ է նվաճել Չեխիայում ավարտված Եվրոպայի գավաթի ոսկե Գրան Պրի միջազգային մրցաշարում:
+90 կգ քաշային կարգի եզրափակիչում Չալոյանը պարտվեց Հնդկաստանը ներկայացնող Նարենդեր Նարենդերին:
Մեկնարկային մենամարտում Չալոյանը հաղթել էր Գերմանիան ներկայացնող Դելիլ Յազգանին, կիսաեզրափակիչում 5:0 հաշվով պարտության էր մատնել անգլիացի Աչուշին Քլինթոնին:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած Հայաստանի հավաքականից Գրան Պրիին մասնակցել է նաեւ 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը, որը պարտվել է մեկնարկային մենամարտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.