23:02 22 հունիսի, 2026Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում 2:0 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց Ավստրիայի թիմին եւ ապահովեց 1/16 եզրափակիչի ուղեգիր։
ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած հանդիպման 9-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ)։
38-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ 38-րդ րոպեին։ Լիոնել Մեսին դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ խփելով 17-րդ գոլը (տեսանյութ)։
Lionel Messi becomes the FIFA World Cup’s all-time leading scorer
— Laureus (@LaureusSport) June 22, 2026
More history for the Laureus Award winner #FIFAWorldCup pic.twitter.com/GaKPd2LLE4
Մեսին գերազանցեց գերմանացի Միրոսլավ Կլոզեի ռեկորդը՝ 16 գոլ աշխարհի առաջնություններում։
Ավելացված 5-րդ րոպեին Մեսին նաեւ դուբլ ձեւակերպեց (տեսանյութ)։
Մեսին այս առաջնությունում խփեց իր 5-րդ գոլը։ Առաջին տուրում Արգենտինան նրա հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել էր Ալժիրին։
#FIFAWorldCup
— Selección Argentina (@Argentina) June 22, 2026
¡Primer objetivo, cumplido! La #Scaloneta ya está en los 16avos. de final de la Copa del Mundo.
La Albiceleste sigue firme en el camino y la ilusión es TOTAL pic.twitter.com/XkXMlp16Iv
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.