«Ֆերարիի» նախագահ. Ֆորմուլա-1-ը նոր ղեկավարության կարիք ունի

14:57   22 դեկտեմբերի, 2012

Ֆորմուլա-1-ը ժամանակակից հայացքներով մարդկանց կարիք ունի, ասել  է «Ֆերարիի» նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն` Բեռնի Էքլսթոունին խորհուրդ տալով Ֆորմուլա-1-ի ղեկավարի դիրքը զիջել երիտասարդներին, փոխանցում է The Independent-ը:

«Մենք ավելի ժամանակակից հայացքներով մարդկանց կարիք ունենք: Նույն վիճակը նաեւ «Ֆերարիում» է: Առաջիկա երկու տարում պետք է տեղս զիջեմ մեկ ուրիշի: Միշտ ասել եմ Բեռնիին, որ կյանքը մի դերասանի թատրոն չէ, յուրաքանչյուրին անհրաժեշտ է համախոհների թիմ: Մենք պետք է դրական նայենք այս հարցերին եւ շարժվենք առաջ: Մի օր դա տեղի է ունենալու եւ Էքլսթոունի, եւ ինձ հետ»,- ասել է «Ֆերարիի» ղեկավարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.