19:00 19 հունիսի, 2026Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2028 թվականի աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ՀՖՖ-ի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արյդունքներից։
«Հավասարակշռված խումբ է։ Հունգարիան տակտիկապես լավ կազմակերպված, մրցունակ թիմ է և ունի հիանալի մարզիչ։ Շվեդիան ֆիզիկապես ուժեղ հավաքական է՝ տաղանդավոր խաղացողներով։
Հաջորդ փուլ անցնելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը և նույնիսկ գերազանցենք այն։ Եվրոպայի առաջնությունից հետո մեզ համար ամեն ինչ ավելի է բարդացել, և մենք դա պետք է ընդունենք որպես մարտահրավեր։
Մենք պատրաստ ենք քրտնաջան աշխատել աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլը հաղթահարելու համար», - նշել է իսպանացի մասնագետը։
Հանդիպումները կմեկնարկեն 2026 թ․ հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027 թ․ մարտ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.