FAF. Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին

22:22   18 հունիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումն արձագանքել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից Արմեն Նիկողոսյանի հրաժարական տալու տեղեկությանը։

«Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին։ Այս պահանջը մենք հայկական բոլոր ֆան շարժումներով բարձրաձայնել էինք դեռ 2024 թվականին, ցավոք աթոռից կառչած լինելը ևս մի քանի տարի արժեցավ հայկական ֆուտբոլի համար։

Վերահաստատում ենք` ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը, այն մարդիկ, որոնք վերջին տարիներին իրենց ապիկար կառավարման արդյունքում հայկական ֆուտբոլը տարել են ձախողման, պետք է օր առաջ հեռանան»,- նշվում է FAF-ի հաղորդագրությունում։

Արմեն Նիկողոսյանը կմասնակցի Հայաստանում եւ Վրաստանում 2029 թվականին համատեղ անցկացվելիք աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.