Վլադիմիր Կլիչկոն նկարահանվել է հոլիվուդյան մարտաֆիլմում

11:51   22 դեկտեմբերի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (59-3, 51 նոկաուտ) նկարահանվել է «Արյունով եւ քրտինքով» մարտաֆիլմի դրվագներից մեկում: Թրիլլերի եւ սեւ հումորի տարրերով ֆիլմում Վլադիմիր Կլիչկոն փոքր դեր ունի: Բռնցքամարտիկն ընկերական հարաբերություններ ունի կինոնկարի ռեժիսոր Մայքլ Բեյի հետ: Նկարահանումներից հետո Վլադիմիրը նշել է, որ թեեւ ընտրել է բռնցքամարիկի կարիերան, սակայն միշտ իմացել է, որ ստեղծագործական անձնավորություն է, իսկ կուռքը միշտ եղել է Առնոլդ Շվարցենեգերը, փոխանցում է segodnya.ua-ը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.