ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակը, Մեսիի հեթ-տրիկը (տեսանյութ)

09:15   17 հունիսի, 2026

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ԱՄՆ-ին Կանզաս Սիթիում 3:0 հաշվով հաղթեց Ալժիրի թիմին։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը գոլերը խփեց 17-րդ, 60-րդ եւ 76-րդ րոպեներին (տեսանյութ)։

Մեսին մասնակցում է իր 6-րդ աշխարհի առաջնությանը։

Նա իր գոլերի քանակն աշխարհի առաջնություններում հասցրեց 16-ի՝ հավասարվելով ռեկորդակիր Միրոսլավ Կլոզեին (Գերմանիա)։

Երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը հունիսի 22-ին կմրցի Ավստրիայի հետ, Ալժիրի մրցակիցը կլինի Հորդանանը։

Argentina - Algeria Live Score

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.