Արման Ծառուկյան․ Ես պետք է լինեմ Ջասթին Գեյջիի հաջորդ մրցակիցը

11:44   16 հունիսի, 2026

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում  (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հույս է հայտնել, որ թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Ջասթին Գեյջին կլինի իր հաջորդ մրցակիցը։

«Տիտղոսի հաջորդ հավակնորդը պետք է ես լինեմ։ Ես պետք է դառնամ Ջասթին Գեյջիի հաջորդ մրցակիցը։ Ցանկանում եմ հաղթել նրան, ցանկանում եմ բոլորին հաղթել»,- Արման Ծռուկյանի խոսքը մեջբերում է լրագրող Արիել Հելվանին X-ի էջում։

Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած տիտղոսային մենամարտում Գեյջին տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել արդեն նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիային (Իսպանիա)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.