01:55 15 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականն ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում մրցեց Ճապոնիայի թիմի հետ եւ բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։ 57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Ռեյմսի» հարձակվող Կեիտո Նակամուրան։
Նիդերլանդների հավաքականի երկրորդ գոլը 64-րդ րոպեին խփեց անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Կրիսենսիո Սամերվիլը։
Ճապոնիան խուսափեց պարտությունից 89-րդ րոպեին անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Դաիչի Կամադայի խփած գոլի շնորհիվ։
F խմբի երկրորդ տուրում Նիդերլանդները հունիսի 20-ին կմրցի Շվեդիայի, Ճապոնիան՝ Թունիսի հետ։
ԱԱ-2026, F խումբ, առաջին տուր
Նիդերլանդներ - Ճապոնիա՝ 2:2 (տեսանյութ)
Վիրջիլ վան Դեյք, 50, Կրիսենսիո Սամերվիլ, 64 - Կեիտո Նակամուրա, 57, Դաիչի Կամադա, 89
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.